Ականապայթյունային վիրավորում ստացած զինվորի վիճակը միջին ծանր է

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ դեկտեմբերի 12-ին մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վիրավորում էր ստացել Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):

Նա տեղափոխվել էր Բերդի հոսպիտալ։ Վիճակը ծանր կայուն է գնահատվել։

Այսօր ՊՆ խոսնակը ֆեյբուքյան իր էջում գրում է, «Զինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է, դրական միտումներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել