Կառավարությունը առաջիկա նիստի ընթացքում կքննարկի Ամանորի տոներն ու տոնական արձակուրդները հաջորդ տարվանից ընդամնեը մի քանի օր անցկացնելու որոշուման նախագիծը։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության աշխատակազմի ներկայացրած նախագիծը։
Առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը՝ նախածննդյան օրերը։
Այսինքն` ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։
Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։ Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն և կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։
Որոշումն ընդունելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունիսի 1-ից: