Արդյոք նույնականացման քարտ չունենալը կարող է առիթ հանդիսանալ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ չստանալու համար

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կենսաթոշակ և սոցիալական նպաստ ստանալու վերաբերյալ քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերին:

«Վերջին ժամանակներս շատ են դիմում քաղաքացիներ այն հարցով, թե արդյոք նույնականացման քարտ չունենալը կարող է առիթ հանդիսանալ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ չստանալու համար:
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՄ. որ անհանգստանալու կարիք չկա, այս պահի դրությամբ վերը նշված վճարները ստանալու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջ սահմանված չէ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել