ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս վճարեք միայն առաջին երեք րոպեի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. մարտի 1-ը «Viva 1500» սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել ՄՏՍ Ռուսաստանի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմներին՝ վճարելով միայն զանգի առաջին երեք րոպեի համար:

Առաջարկը գործում է «Viva 1500» սակագնային պլանի՝ ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:

««Viva» սակագնային պլանները յուրահատուկ են, քանի որ նրանք առավելագույնս հարմարեցված են բաժանորդների կարիքներին և տրամադրում են ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ներառյալ ձայնային և ինտերնետ հասանելիության ծառայությունները: «Viva 1500» սակագնային պլանը հիանալի հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին, այն է՝ ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս վճարել միայն զանգի առաջին երեք րոպեի համար: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, մենք հանդես ենք գալիս նորարար լուծումներով, որոնք թույլ են տալիս հաղթահարել հեռավորությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում`https://www.facebook.com/MTSArmenia/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել