Դանակահարություն Սարի թաղում

Երևանում, ըստ նախնական տեղեկությունների, սպանություն է տեղի ունեցել: Ոստիկանության հասարակայնության և  ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում շտապօգնությունից երևանյան բնակարաններից մեկում տղամարդու դի առկայության մասին ահազանգ է ստացվել:

Ոստիկանության հաղորդմամբ՝ շտապօգնության ենթականայից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Սարի  թաղի տներից մեկը որտեղ մի բնակիչ հանկարծամահ է եղել: Այնուհետև ահազանգել և հայտնել են, որ հայտնաբերված տղամարդը դանակահարված է:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել