Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Հակոբյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հունվարի 26-ին ժամր 16.30-ից մինչև 18.00-ն րնկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում, գործով չպարզված վայրում, փոխառությամբ վերցրած գումարր չվերադարձնելու կապակցությամբ վիճաբանել է Հովիկ Սարգսի Գևորգյանի հետ, որի ընթացքում Սարգիս Հակոբյանր ոտքերով և ձեռքերով ծեծի է ենթարկել նրան, դիտավորությամբ Հովիկ Գևորգյանի առողջությանր պատճառել ծանր վնաս՝ առաջ բերելով գանգուղեղային և կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ, արյունազեղումներ զույգ աչքերի վերին և ստորին կոպերի, ձախ ականջախեցու վերին երրորդի, վերին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի, ստորին շրթունքի աջ կեսի կարմիր երիզի շրջաններում, քերծվածքներ ձախ ականջախեցու միջին երրորդի, միջհոնքային և քթի մեջքի շրջաններում, սալջարդ վերքեր քթի հիմի և վերին շրթունքի աջ կեսի ներսային մակերեսին, քթոսկրերի կոտրվածք, արյունազեղում գլխի մաշկի տակ՝ ճակատային շրջանում, ձախ քունքամկանի հետին ոտիկի, աջի՝ առաջային ոտիկի արյունազեղումներ, ենթակարծրենային արյունահավաք ճակատային շրջանում, գլխուղեղի զույգ կիսագնդերի ճակատային բլթերի ենթաոստայնային օջախային արյունազեղումներ, միջկողային մկանների մանր և խոշորօջախային արյունազեղումներ, աջից միջին անրակային գծով 7, 8-րդ և առաջային անութային գծով 9, 10-րդ կողերի կոտրվածքներ, ինչպես նաև բարակ աղու թափածակումով պերիտոնիտ և աղիների պատի տարածուն նեկրոզ, որոնց հետևանքով Հովիկ Գևորգյանր 2011թ. փետրվարի 1-ին «Արմենիա» ՀԲ կենտրոնում մահացել է։
Դատական նիստին պաշտպանի միջնորդությամբ կրկին հարցաքննվեց տուժողի այրին:
Նշենք որ, վերջինս նախկինում ցուցմունք էր տվել այն մասին, որ տուժողն իր մահից առաջ, իր այն հարցին՝ թե ով է «այդ օրը գցել իրեն», պատասխանել է՝ Սարգիսը:
Մինչդեռ այսօր՝ դատական նիստի ժամանակ, տուժողի այրին նշեց, որ իրականում հանգուցյալը չի ասել «Սարգիս», այլ իր այն հարցին, թե ով է «այդ օրը գցել իրեն» տուժողը պատասխանել է «Սասունը»: Տուժողի այրին նշեց նաև, որ Աստծու առջև չի կարող հանգիստ լինել, եթե ճիշտը չպատմեր դատարանին:
Տուժողն իր ցուցմունքների միջև առկա հակասությունը բացատրեց այն հանգամանքով, որ նա իր ամուսնու ծանոթներից ճանաչել է միայն Սարգսին, իսկ Սասուն անունով մադու չի ճանաչել, ուստի հասկացել է, որ հանգուցյալը նկատի ունի Սարգսին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին:
Հանրային թղթակից`Զարուհի Հարությունյան
Աղբյուրը`Իրավաբան.net