ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վարդենյաց լեռնանցքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: