Երևանի ավագանին այսօր հրավիրված նիստին մերժեց «Ելք» խմբակցության առաջարկած՝ Վռամշապուհ արքայի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկը, ինչպես նաև ապրիլյան հերոսների և նաև Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկները:
Հիշեցնենք, որ առաջարկվում էր Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցն անվանակոչել Ապրիլյան հերոսների անվամբ, իսկ Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի (Երևան-Եղվարդի խճուղին՝ սկսած Դավիթաշենի կամրջից մինչև Դավիթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը) փողոցն անվանափոխել հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։