Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
««Նոյ» ազգագրական թաղամասի ստեղծման ծրագիրն էապես նպաստելու է մեր քաղաքի ու երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Չորս յուրահատուկ նախագծերից վերջնական տարբերակի ընտրության հարցում կարևորում ենք նաև հանրային կարծիքը»,-նշված է գրառման մեջ։
Նշենք, որ աշխարհում ճանաչված 4 ընկերություններ նախագծել են «Նոյ» թաղամասի իրենց տարբերակները: Դրանք արդեն Հայաստանի զարգացման հիմնադրամի կայքում են: 4-ից մեկն ընտրելու է սեփականատերը՝ հանրության կարծիքը հաշվի առնելով: