Նախկին Հարավսլավիայի հարցով Հաագայի միջազգային դատարանում դատական նիստի ժամանակ գեներալ Սլոբոդան Պրալյակը վերաքննիչ ատյանի վճռի ընթերցումից հետո թույն է խմել: Այս մասին հայտնում է meduza.io լրատվական կայքը:
Նոյեմբերի 29-ին Հաագայում վիճարկվում էր ռազմական հանցագործությունների համար 2013թ. կայացված վճիռը: Հայտնի է, որ 4 տարի առաջ դատարանը Պրալյակին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:
Պրալյակը թույնն ընդունել է վճռաբեկ ատյանի կողմից վճռի վերահաստատումից հետո: Միջադեպի հետևանքով դատական նիստը դադարեցվել է:
Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ դատապարտյալը թույնը խմել է իր ելույթի ժամանակ: Այժմ նրա առողջական վիճակի մասին տեղեկություն չկա: