Հաշմանդամություն ունեցող Գագիկ Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքն օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
«Ինձ բոլորն ասում էին՝ հարմարվի, որ էլ վարորդական վկայական չես կարող ձեռք բերել ու վաճառի մեքենադ։ Երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից զանգահարեցին ու ասացին, որ իմ խնդիրը լուծվել է ու կարող եմ գնալ վարորդական վկայական ստանալ, չէի հավատում, որ կարող էր նման բան լինել»,- նշել է Գագիկ Հովհաննիսյանը։