ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության տակ:
ՆՐա խոսքով՝ ցիկլոնի ազդեցության ուժը թույլ է. «Ներկա պահին շրջանների մեծ մասում առկա են տեղումներ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններոււմ տեղումները հիմնականում ձյան տեսքով են: Վաղը երեկոյան ցիկլոնը դուրս կգա մեր տարածքից, տեղումները կդադարեն և դեկտեմբերի 1-5-ը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղուների եղանակ »:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկա օրերին ջերմաստիճանի տատանումներ չեն գրանցվի, միայն դեկտեմբերի 1-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի: Երևանում և արարատյան դաշտում ջերմաստիճանը -2-ից -4 աստիճանի սահմաններում կլինի գիշերը, իսկ ցերեկը +5, +7 աստիճան տաքություն. «Որը նորմայի սահմաններում է»: