Հայտնի են դարձել Կրասնոդար երկրամասի Արմավիր քաղաքում տեղի ունեցած հանցագործության մանրամասները: Հիշեցնենք, որ ռեստորանում տեղի ունեցած հրաձգության պատճառով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ տեղացի գործարար Անդրեյ Սարայանը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրատվական կայքը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կնոջ պատճառով ծագած վեճը վերածվել էր հրաձգության, որին մասնակցել էր 4 մարդ։ Նրանցից երեքը զոհվել են, իսկ չորրորդը դիմել էր փախուստի։
Հրաձգությանը մասնակցել է «Վիտյազ» անվտանգության գործակալության պետ Սերգեյ Բորովոյը, Ռոսգվարդիայի գնդապետ Պյոտր Լոմակինը, տեղացի գործարար, ըստ որոշ տեղեկությունների՝ նաև քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը եւ նրա ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը։
Հրաձգությունից հետո Մուխթար Մալսյուգենովը փախուստի է դիմել։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: