Հայ–ադրբեջանական սահմանին հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մարմինը այսօր՝ նոյեմբերի 28-ին «Կարմիր խաչ» կազմակերպության միջոցով հանձնվել է ադրբեջանական կողմին։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ դիրքերի միջև չեզոք գոտում՝ հարավարևմտյան ուղղությամբ հայտնաբերվել է Ադրբեջանցի զինծառայողի դին։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ դին պատկանում է Ադրբեջանի ԶՈւ կապիտան Բահրուզ Ջալիլբեյլիին, որը զորամասից փախել էր։