Փաստաբան Հովիկ Արսենյանը կարգապահական տույժի է ենթարկվել

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեղադրանքով ամբաստանվող Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանի նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սանկցիա է կիրառել՝ դիմելով Փաստաբանների պալատին՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար․ Փաստաբանների պալատի որոշամամբ Արսենյանի ենթարկվել է կարգապահական տույժի՝ նկատողության։

Մայիսի 29-ի դատական նիստում վկա Նորիկ Օհանյանի հարցաքննության ընթացքում փաստաբանը, առանց նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի թույլտվության, նստած տեղից հայտարարություններ է արել: Մասնավորապես ասել է «հա, ես միշտ էլ անհարգալից եմ», «հա, մինչև դատարան չունենանք, միշտ էլ անհարգալից եմ»։ Դատարանը նշված արտահայտությունները գնահատել է ոչ հարիր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի համար և գտել է, որ դրանք ոչ միայն հակասում են, այլև խախտում են փաստաբանի վարքագծի կանոնագրքի համապատասխան դրույթները, և Դատարանի նկատմամբ դրսևորված նման անհարգալից վերաբերմունքին ավելի մեղմ՝ նախազգուշացմամբ արձագանքելը չի կարող ծառայել դատական սանկցիա կիրառելու նպատակներին։

Որոշմամբ նշվել է նաև, որ էական նշանակություն չունի, թե պաշտպանը նման արտահայտությունները թույլ է տվել դատական նիստը նախագահողի (Դատարանի) հասցեին անձամբ, թե «դատարան» բառն օգտագործել է այլմ իմաստով։

Դատարանը 29.05.2017թ. կայացրել է «Դատական սանկցիա կիրառելու հարցը քննարկելու մասին» որոշում, որով որոշել է. «Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել ՀՀ փաստաբանների պալատին:»:

Պալատի ընդհանուր դեպարտամենտի ղեկավարի կողմից 12.10.2017թ. տրամադրված տեղեկանքի համաձայն Հովիկ Արսենյանը փաստաբան է հանդիսանում 19.03.1999թ.-ից: Փաստաբան Հովիկ Արսենյանի նկատմամբ նախկինում հարուցված են եղել չորս կարգապահական վարույթներ, որոնցից
երեքը կարճվել են՝ արտոնություն կիրառելու հիմքով, իսկ մեկով (վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականությունը չկատարելու հիմքով)՝ նա ենթարկվել է կարգապահական պատասխանատվության նկատողություն (տույժը մարված է):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել