Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«24.11.2017թ․ ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ավետիսյանների սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումը, որով, ըստ էության, բարձրացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերի սահմանադրականության հարցը, որոնցով պայմանավորված տուժողների իրավահաջորդները զրկվել են ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից»։
Նա նաև նշում է, որ տվյալ գործով ներկայացված դիմումը հանդիսանում է մի խումբ փաստաբանների՝ Տիգրան Եգորյանի, Վահե Գրիգորյանի, Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի համատեղ աշխատանք։