Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար ազատամարտիկ Մուրազիկ Գառնիկի ԲԱԲԱՔՅՈԽՎՅԱՆԻՆ, Էդուարդ Վլադիմիրի ԽՐՈՅԱՆԻՆ, Աշոտ Արարատի ԽՈԵՑՅԱՆԻՆ, Վարուժան Խանագի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Վահան Ավետիքի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, Սեյրան Աղախանի ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ, Մուշեղ Անուշավանի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Անդրանիկ Մյասնիկի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, Խաչատուր Սարգսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Վալերիկ Անուշավանի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ: