Որքա՞ն են կազմել հայ-իրանական փորձագիտական հանձնաժողովի նիստի՝ ՀՀ-ում անցկացման ծախսերը

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«2017 թվականի նոյեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացման հետ կապված պաշտոնական ճաշի, սուրճի ընդմիջման, հուշանվերների ձեռքբերման, էքսկուրսիայի հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 297.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության»,-նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել