ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ: