Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի արդյունքների ներկայացմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խոսեց դատական իշխանության կառուցվածքի ու աշխատաոճի մասին։ Ըստ նրա`ոլորտի այս հարցերը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են:
Արդարադատության նախարար Դավիթ Հարութոյւնյանի խոսքով՝ երբևէ հասարակությունը չի կարող վերցնել մի մոդել, որին պատրաստ չէ, պետք է մոտենալ քայլ առ քայլ: Նա նշեց, որ 2005 թվականի մոդելը էապես առաջընթաց էր արձանագրում 1995 թվականի Սահմանադրության համար և, ինչպես բոլոր մոդելները, դրանք սկզբում դառնում են խթան, հետո կաշկանդող:
«Ես առաջնահերթ կարևորում եմ փորձագիտական գիտելիքները, ապա հանրային ընկալումը և կարող ես ունենալ ամենաարդար դատարանը, սակայն եթե հանրային ընկալումն այդպիսին չլինի, ապա այն կարժեզրկվի: Հետազոտության երրորդ պտուղը ես համարում եմ հանրային կարծիքն ամփոփելու մեթոդաբանությունը: Ամեն օր չես տեսնում երեխայի աճը, բայց երբ բացում ես ընտանեկան ալբոմը և թերթում այն, տեսնում ես ինչ աճ է ապրել երեխան: Նման բան է մեզ պետք, և մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս թերթել ընտանեկան ալբոմը և տեսնել` կա՞ զարգացում, թե՞ ոչ: Համատեղ ջանքերով կհասնենք արդարադատ համակարգին, որին արժանի է մեր երկիրը և ժողովուրդը»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ հետազոտության արդյունքներն օգտագործվել են արդարադատության նախարարության կողմից՝ 2018-2023 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի մշակման համար:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց. «Ծրագրի հիմնական ներդրումը արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքների և ակնկալիքների գնահատման համար նոր և երկրի հատուկ մեթոդաբանության մշակումն էր արդարադատության ոլորտի հիմնական դերակատարների, այդ թվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով»:
Ծրագրի շրջանակներում առաջարկություններ են ներկայացվել Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի դասընթացների, և նյութերի բարեփոխման համար:
Նախարարը նաև հավելեց, որ ծրագիրն իր կարևոր ներդրումն է ունեցել քրեակատարողական ոլորտում բողոքարկման համակարգի հետագա բարեփոխման համար:
Մանրամասները՝ տեսանյութում