Երևանում խստացվել է հսկողությունը 18 տարին չլրացած անձանց ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքը արգելելու, ինչպես նաև նրանց մուտքը զվարճանքի օբյեկտներ և ակումբներ արգելելու ուղղությամբ։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել հետևողական աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ։
Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարության և մասնավոր ընկերությունների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտների աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև թանգարանների համար աշխատանքային հատուկ ժամանակացույց սահմանելու նպատակով: