Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով մեկնել է Մարսել՝ մասնակցելու Երևանի եւ Մարսելի միջև ստորագրված բարեկամության եւ համագործակցության համաձայնագրի 25-ամյակին նվիրված միջոցառումներին:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է Երևանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ, ինչպես նաեւ մի շարք հանդիպումներ տեղի գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: