Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթը՝ 220 դոլարով. «Արմենիա» ավիաընկերությունը անակնկալ է անում իր ուղևորների համար

«Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է թռիչքներ իրականացնելմ իսկ Նոր տարվա կապակցությամբ որոշել է անակնկալ անել իր ուղևորների համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:

«Մեզ մեծ դժվարությամբ և իհարկե Քաղաքացիական ավիացիայի և Հայաստանի կառավարության օգնությամբ հաջողվեց թույլտվություն ստանալ դեպի այնպիսի ուղղություն, ինչպիսին է Իսրայելը՝ դեպի Թել Ավիվ»,-ասաց Ռոբերտ Օգանեսյանը:

Որպեսզի մեծանա ուղևորահոսքը՝ երկու ուղղություններով էլ, ավիաընկերությունը առաջարկում է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթը՝ 220 դոլարով, մեկ շաբաթ ժամկետով: Նման քաղաքականություն վարվում Ամանորի տոներին ընդառաջ, որպեսզի հնարավորություն տրվի երկու երկրների քաղաքացիներին իրենց տոներն անցնկացնեն երկրից դուրս:

«Դեկտեմբերի 30-ին և 31-ին կլինեն հավելյալ թռիչքներ դեպի Իսրայել: Եվ հետ թռիչք՝ հունվարի 6-ին և 7-ին՝ նույնպես հավելյալ թռիչքներ»,-մանրամասնեց ավիաընկերության տնօրենը:

Դեկտեմբերի 18-ից սկսած կվերսկսվեն չվերթներ դեպի Բեյրութ: Միակողմանի թռիչքը կարժենա 99 եվրո: Նա նշեց նաև, որ դեպի Բեյրութ մինչ այս նման ցածր գին չի եղել: Իսկ դեկտեմբերի 15-ից թռիչքներ կվերսկսվեն նաև դեպի Բաղդադ, որոնք դադարեցվել էին: «Անվտանգության նկատառումներից ելնելով` դադարեցրել էինք դեպի Բաղդադ չվերթերը, բայց հիմա այնտեղ իրավիճակը հանգիստ է, և մարդիկ կարող են հանգիստ մեկնել Բաղդադ»,- ասաց Օգանեսյանը:

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը նշեց, որ Ամանորի կապակցությամբ դեպի Հռոմ մեկ չվերթ կիրականացվի:

«Երևան-Հռոմ-Երևան չվերթը կիրականացվի: Չվերթի պատվիրատուն Ֆեստա գրուպն է, այն չարթերային թռիչ է, այն իրկանացվելու է, որպեսզի քաղաքացիները կարողնան իրենց Ամանորն անցկացնել Հռոմում»:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել