Կասկադի աստիճաններին կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց

Նոյեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1993 թ. ծնված Մարիամ Մ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, Կասկադի աստիճանների վրա անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Սամսունգ 5 էս մինի» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժինների ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Ալիկ Ա.-ն, որը ժամը 1.00-ին Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեի մոտից բերման է ենթարկվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Ալիկ Ա.- կալանավորված է:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել