Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Քանի որ Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին, հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։