Նախարարը դեմ է, որ վարձույթով մեքենա տրամադրած անձը վճարի այդ մեքենայով կատարած իրավախախտման համար

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է կարգավորել տրանսպորտային միջոցները վարձույթով տրամադրելու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռ­նար­կա­տերերի կող­մից վարձույթով տրված տրանսպորտային միջոցներով կատարված իրա­վա­խախ­տում­ների հետ կապված հարա­բե­րու­թ­­յուն­ները:

Սույն փոփոխության տրամաբանության հիմքում դրված է այն պարզ ճշմարտությունը, որ իրա­վա­­բանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող ենթարկվել պատաս­խանատվու­թյան այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում: Համաձայն գործող օրենքի՝ տրանս­պոր­­տային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք կամ ան­­հատ ձեռնարկատերերը պարտավոր են վճարել իրավախախտում կատարած անձի փո­խա­րեն, եթե մեկ ամսվա ընթացքում իրավախախտում կատարած անձը, նույն ինքը ՝վարձակալը, չի վճարում վարչական ակտի գումարը: Սա արդեն ինքին հանդիսանում է մարդու իրավունք­նե­­րի խախտում: Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի վարչական իրավախախտման համար տույժը նշա­նակ­վում է կատարված իրա­վա­խախտ­ման համար: Բացի այդ, այն դեպքերում, երբ ճա­նապար­հա­յին երթևեկության կանոնի խախ­տումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լու­սա­նկա­րա­հանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պա­տասխանատ­վու­թյու­նը կրում է տրանս­պոր­տա­յին միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հան­դիսանում է իրավա­բա­նական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանա­բար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռ­նարկա­տե­րը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: Այսինքն ապացուցելով նույ­նիսկ, որ իրավախախտում կա­տա­րողը տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռ­նար­կա­տե­րը չէ, միևնույն է մեկ այլ օրեն­քով նրա վրա է դրվում վարչական ակտի վճարման պար­տա­կա­նությունը: Մինչ դեռ օրենք­ները մշակելիս և ընդունելիս պետք է հնարավարություններ ստեղ­ծենք մանր և միջին ձեռ­նարկատիրության զարգացման համար, որոնց թվին են դասվում նաև տրանսպորտային միջոցները վաձրույթ տալու գործունեությամբ զբաղվող կազմ­ակ­ե­պու­թյուն­ները, նպաստենք, այլ ոչ թե սահմանափակենք նրանց գործունեության ընդլայնմանը:

Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարութոյւնյանը այլ կարծիքի է: Նա առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականի հոկտեմբերին Պետա­իրա­վա­կան նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է Վարչական իրա­վա­խախտումների վե­րաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որի 21-րդ գլխում նախատեսված է տե­սա­նկա­րա­հա­նող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության անվտան­գության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումների վե­րա­բերյալ հա­տուկ վարույթ, որտեղ արդեն իսկ տեղ են գտել տեսանկարահանող կամ լու­սա­նկա­րահանող սար­քերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախ­տում­ների վե­րա­բեր­յալ առանձնահատկությունները: Այսպես, Վարչական իրավախախտում­նե­րի վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի 138-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարչական իրա­վախախտ­ման համար վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային մի­ջո­ցի սեփա­կա­նատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական ան­ձի կամ ան­հատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրա­վա­բանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չի ապացուցվում, որ վարչական իրա­վա­խախտումը կա­տարել է այլ անձ: Առաջիկայում կառավարության հավանությանն արժանանալուց հետո Վարչական իրա­վա­խախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը կներկայացվի Հա­յաս­տանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:

 Բացի դրանից, հարկ է նշել, որ Վարչական իրավա­խախ­տում­­ների վերաբերյալ նոր օրենս­գրքի նախագծին կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճա­նաչել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սար­քե­րով հայտնա­բեր­ված ճանա­պար­հա­յին երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գոր­ծերով իրա­կա­նացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան օրենքը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել