Պարույր Հայրիկյանը հացադուլ է հայտարարել. նա գտնվում է ԿԸՀ-ի շենքի դիմաց

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հացադուլ է հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզելով հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ:

ԱԻՄ նախագահը ցանկանում էր կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել է ԿԸՀ: Վերջինս պատասխանել է, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն:

«Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո անցումային դրույթներ կան: Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն և նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման կես ժամում հավաքել»,-բացատրեց Հայրիկյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուոկուչյանը սակայն նշեց, որ ձևաթուղթը չի տրամադրվել, քանի որ այն ընդունված նոր Սահմանադրությունը դեռ չի ուժի մեջ չի մտել:

Պարույր Հայրիկայանը նորից դիմում ներկայացրեց ԿԸՀ՝ ձևաթուղթը տրամադրելու պահանջով և հեռացավ: Նրա խոսքով՝ նա երաշխավորում է, որ 5 օր շարունակ հացադուլը կշարունակի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել