Շինարարական թույլտվությունների տրամադրումը պետք է պարզեցվի․ Կարեն Կարապետյանի հանձնարարականը

Գործարարության զբաղվերը 2018 թ-ի զեկույցում անդրադարձ է կատարվել շինարարական  թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ: Ստեղծված իրավիճակն առհասարակ բացասաբար է ազդում շինարարական ոլորտի զարգացման վրա։ Օրենսդրության համաձայն նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ ու կանխատեսելի, իսկ կայացրած որոշումները՝ խիստ կանխատեսված։ Այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Գործող օրենսդրությամբ լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողության գործառույթներ։ Ելնելով վերոնշյալից հանձնարարում եմ ՏԻՄ նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին երկու ամսյա ժամկետում համատեղ քննարկել շինարարական թույլտվությունների տրամադրման պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղավծ առաջարկություններ և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ»,-ասաց վարչապետը։

Հետաքրքրվելով՝ արդյո՞ք երկու ամիսը շատ չէ, ու դրական պատասխան ստանալով, ժամանակ տվեց մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել