«Գրին քարտի» խաղարկությամբ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող առնվազն 6 մարդ տեղափոխվել է ԱՄՆ ապրելու: Այս մասին հայտնում է Fox News–ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմին։
Նրանցից մեկը Սայֆուլլո Սաիպովն է, որին մեղադրում են Նյու Յորքում Հելոուինի օրը ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Ուզբեկ ներգաղթյալը ԱՄՆ էր եկել 2010 թվականին։
Նա քննիչներին խոստովանել է, որ իրեն ոգեշնչել է ԻՊ խմբավորման քարոզչությունը։
Հեռուստաալիքը հայտնում է, որ «Գրին քարտի» վիճակահանությունը ամեն տարի մինչեւ 50 հազար միգրացիոն վիզա է տրամադրում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է փակել «Գրին քարտի» խաղարկության միգրացիոն ծրագիրը։ Դրա համար նրան անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը։