Ռուսաստանում կործանվել է Խաբարովսկ քաղաքից Նելկան բնակավայր ուղևորվող ինքնաթիռը։ Այս մասին տեղեկանում ենք ՌիաՆովոստի-ից։
Ավիավթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում երկու օդաչուները։ Փրկվել է միայն 4 տարեկան աղջիկ։ Աղբյուրի փոխանցմամբ բժիշկները նրա վիչակը գնահատում են կայուն ծանր։
L-410 մակնիշի 16 տեղանոց օդանավում եղել է 7 ուղևոր և 2 հոգանոց անձնակազմ:
Նշվում է, որ ինքնաթիռը պատրաստվել է վայրէջքի, սակայն ընկել է անտառն ու ամբողջությամբ ոչնչացվել:
Քննչական կոմիտեն աղետի 3 վարկած է դիտարկում:
«Ներկայումս քննությունը տեղի ունեցածի 3 հնարավոր վարկած է քննում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, օդաչուների սխալներ կամ տեխնիկական անսարքություն»,- հայտնել են ՔԿ-ից:
Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել: