Այս պահին Ազգային Ժողովի շենքի դիմաց ուսանողները լուռ ցույց են կազմակերպել՝ փակելով ծառայողական մուտքը: Ոստիկանները զգուշացնում են ուսանողներին, որ եթե նրանք չբացեն մուտքը, ապա նրանք ստիպված կլինեն դիմել ծայրահեղ միջոցների:
Ուսանողները փակել են Դամիրճյան փողոցը՝ կասեցնելով փողոցի երթևեկությունը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունեց: Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ` 6: