ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 488.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.46 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 639.22 դրամ (աճել է 1.67 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 571.73 դրամ (աճել է 4.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 265.56 դրամ, ոսկի՝ 20,051.71 դրամ, պլատին՝ 14,639.26: