Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 328-ի

Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահի նահանգում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 328-ի: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրտվական կայքը:

Ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել Է «Ռուդաու» հեռուստաալիքը, Իրաքի առնվազն յոթ քաղաքացիներ են զոհվել նոյեմբերի 12-ին այդ երկրի եւ Իրանի սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Հոսպիտալացվել Է ավելի քան 300 մարդ: Ընդամենը տարածաշրջանի հիվանդոնոցներ Է տեղափոխվել 321 մարդ:

Երկրաշարժից տուժել Է Դարբանդիհանի ամբարտակը, որը գտնվում Է Տիգրիս գետի վտակի վրա Սուլեյմանիայի նահանգում: Հիդրոտեխնիկական կառույցին աննշան վնաս Է պատճառվել, տեղի բնակիչների համար վտանգ չկա:

Օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.75 աստիճան և արեւելյան երկայնության 45.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային եւ կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել