Սլովենիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Այս մասին հայտնում է Slovenska Tiskovna Agencija-ն:
Նոյեմբերի 12-ին ամբողջ երկրում կաշխատի մոտ 3.200 ընտրական տեղամաս:
Նշենք, որ Սլովենիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող նախագահ Բորուտ Պահորը և Կամնիկի քաղաքապետ Մարյան Շարեցը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սլովենիայում կայացել է նախագահական ընտրությունների քվեարկությունների առաջին փուլը:
Նշենք, որ Սլովենիայում կիրակի օրը՝ նոյեմբերի 11-ին, կայացած նախագահական ընտրություններին ձայների մեծամասնությամբ առաջ է անցել Սոցիալ-դեմոկրատների թեկնածու, նախկին վարչապետ Բորուտ Պախորը։ Նրան աջակցել է ընտրողների 40%-ը։ Այս մասին հայտարարել է Պետական ընտրական հանձնաժողովը (ՊԸՀ) քվեաթերթիկների 99.7%-ը հաշվելուց հետո։
Ինչպես հայտարարել էր Պախորը քվեարկության առաջին իսկ արդյունքների հրապարակումից հետո, «քաղաքացիների՝ իր նկատմամբ արտահայտած վստահությունը գերազանցել է իր սպասումները»։
Երկրորդ տեղում է երկրի գործող նախագահ Դանիլո Տյուրկը՝ ստանալով ընտրողների 36%-ը։ Երրորդ տեղում հայտնված թեկնածուի՝ Սլովենիայի իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Միլան Զվերը ստացել է քվեների 24.2%-ը։