ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
«Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք։ Իսկական հայաստանյան աշուն»,-գրել է նա։
Նշենք, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրև: