«Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2017 թվականի հունվար—սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 20,7 %-ով ավելացել են ՌԴ—ից Հայաստան է ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1354.9 մլն խ.մ:Նշվածժամանակահատվածում իրացվել է 1403 մլն խ.մ:
Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 300.5 և 141.5 մլն խ.մ, բնակչության կողմից ՝ 448.6 մլն խ.մ:
Ընթացիկ տարվա ինն ամիսներին 351.1 մլն խ.մ բնական գազ է իրացվել ԱԳԼՃԿ—ների և 161.3 մլն խ.մ՝ այլ սպառողների կողմից: