Անի Գալայանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար:
Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասրայանի նախագահությամբ:
Ամբաստանյալը սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր այս տարվա հուլիսին իր ծանոթներից մեկը ձեռքից ոսկյա մատանի և ականջօղեր է հափշակել, այնուհետ փախել:
Այս մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ: Ա. Գալայանի հաղորդմամն տղամարդն այդպիսով նրան պատճառել է 360 հազար դրամի վնաս:
Բացի այս ամենը, նա նաև հատնել է, թե նշված ոսկյա զարդերը գրավատնից վերցնելու և վերադարձնելու պատրվակով խաբել է իրեն և վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել 42.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն: Այդպիսով տղամարդուն մեղադրել է միջին ծանրության հանցագործության մեջ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: