Դավիթ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի օգոստոսի 24-ին դիմելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աբովյանի անձնագրային բաժանմունք և ներկայացնելով երկվորյակ եղբոր՝ Սամվել Բեգլարյանի, կենսաչափական տվյալները, օգտագործելու նպատակով, 2016 թվականի սեպտեմբերի 1-ին ստացել է եղբոր՝ Սամվել Բեգլարյանի կենսաչափական տվյալներով լրացված, սակայն իր լուսանկարով, ՀՀ քաղաքացու AP 0560626 սերիա-համարի ակնհայտ կեղծ անձնագիրը:Բացի այդ, Դավիթ Բեգլարյանը, 2016 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը՝ 23:08-ին, վերոհիշյալ ակնհայտ կեղծ անձնագրի օգտագործմամբ ՀՀ Բագրատաշեն հսկիչ-անցագրային կետով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: