Այսօր` հոկտեմբերի 29-ին, Հայաստանի Վարչական դատարանի Գյումրու նստավայրում` նախագահությամբ Էդվարդ Նահապետյանի, պետք է կայանար թիվ ՎԴ5/0378/05/12 և թիվ ՎԴ5/0379/05/12 վարչական գործերի դատաքննությունն ըստ հայցի Լևոն Բարսեղյանի` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և տեղեկատվության հարցմանը պատասխանելու պարտավորեցնելու պահանջի մասին: Թիվ ՎԴ5/0378/05/12 վարչական գործով որպես պատասխանող ներգրավված է Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոցը, իսկ թիվ ՎԴ5/0379/05/12 վարչական գործով որպես պատասխանող ներգրավված է Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը:
.
Դատական նիստերի դահլիճն այդպես էլ չբացվեց:
.
Դատավորի օգնականն էլ նշեց, որ դատավորը այս պահին բացակայում է, ավելին ասել չի կարող: Նշեց, որ Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզի Ձորաշեն համայնքի կնքվել է հաշտության համաձայնություն, իսկ Մարմաշենի գործով տեղեկություն չստացանք:
.
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net