Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, շարունակվեց Էդվարդ Ավետիսյանի և Անդրանիկ Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Էդվարդ Ավետիսյանին և Անդրանիկ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, աշխատելով «Ռեժանս» հյուրանոցային համալիրում` որպես ավտոկայանատեղի հսկիչներ, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու նպատակով` հյուրանոց այցելած հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, հեռախոսազանգերի միջոցով կանչելու եղանակով, պարբերաբար նպաստել են մարմնավաճառներին պոռնկությամբ զբաղվելուն:
.
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալներ Էդվարդ Ավետիսյանը, Անդրանիկ Սիմոնյանը, նրանց պաշտպանները` Գրիգորյանը, Վարդանյանը, և մեղադրող Մանուկյանը:
.
Կողմերի ինքնությունը ճշտելուց հետո` դատարանն անցավ դատաքննության և մեղադրողի կողմից հրապարակվեց մեղադրական եզրակացության: Մեղադրական եզրակացություն հրապարակվելուց հետո դատարանը ճշտեց ամբաստանյալների դիրքորոշումը: Երկու ամբաստանյալներ էլ ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը, զղջացին կատարածի համար:
.
Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց արագացված կարգ կիրառելու համար: Միջնորդությունը դատարանին գրավոր ներկայացնելու համար նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 2-ին ժամը 11.00-ին:
.
Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան.net