«Սասնա ծռեր» զինված խմբի գործով փաստաբանները գործադուլ են անում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Պավել Մանուկայնի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը ու Մուշեղ Շուշանյանը հրաժարվեցին պայուսակները բացել և գրպանները դատարկել, ինչի պատճառով նրանց մուտքը դատական նիստերի դահլիճ արգելվեց:
«Մեր գործընկերներին հերթական անգամ թույլ չտվեցին, որ նիստերի դահլիճ մտնեն ու մենք էլ որոշեցինք բոլորով ներս չմտնել, որպեսզի այդ արգելքները վերանան»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանը ասաց, որ գործադուլի ժամկետները դեռ պարզ չեն, պայմանավորված է գործի ընթացքով: