Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտակայքում այրվում է խատածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գութանասար լեռան վրա՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում, այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ, իսկ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտակայքում՝ մոտ 200 հա բուսածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:44-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջրաբեր գյուղի 30 բնակիչ: