«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 20 րոպե ընդմիջմամբ:
Ինչպես նախորդ նիստերից առաջ, այս անգամ ևս խնդիրներ առաջացան փաստաբանների զննության ժամանակ: Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Նինա Կարապետյանցը հրաժարվեցին բացել իրենց պայուսակները: Կարապետյանը հայտարարեց, որ իր հետ բացի բակտերիաներից ուրիշ ոչինչ չկա, իսկ դրանք իր օրգանիզմում են, որոնք չի կարող հանել:
Փաստաբանները չմտան դատական նիստերի դահլիճ, նրանք գրավոր ներկայացրին, թե ինչու՞ են հրաժարվում մասնակցել դատական նսիտին:
Այլ մանրամասներ՝ ավելի ուշ: