Վերջին շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման անվտանգության վերաբերյալ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտնող հրապարակումները, որոնք հիմնականում վկայակոչում են նույն տեսանյութը, միանշանակ չի ընկալվում։ Նախարարություն են դիմում շատ մասնագետներ, որոնց անհանգստացնում է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման և վերահսկման նպատակով Իմունականխարգելման ազգային օրացույցը նոր պատվաստումով համալրելու ծրագրի ոչ ճիշտ ընկալման խնդիրը։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Թարգմանաբար ներկայացնում ենք քաղվածք 2017թ. հունիսի 7-8 Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խոհրդատվական հանձնաժողովի զեկույցից, որը հրապարակվել է ԱՀԿ-ի 2017թ. հուլիսի 14-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկատվական թերթիկում
https://www.who.int/vaccine_safety/committee/topics/hpv/June_2017/en/
2006թ. արտոնագրվելուց հետո կիրառվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 270 մլն դեղաչափ։ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խոհրդատվական հանձնաժողովը (ՊԱԳԽՀ) ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ անվտանգության տվյալներն առաջին անգամ վերանայել է 2007թ., այնուհետև հաջորդաբար՝ 2008, 2009, 2013, 2014 և 2015 թվականներին։
2017թ. իրականացվեց Միացյալ Թագավորությունում արձանագրված դեպքերի հետազոտություն՝ Գիյեն-Բարրեի համախտանիշի զարգացման բարձր ռիսկի գնահատման նպատակով։ Նշված հետազոտությունը ցույց տվեց, որ ՄՊՎ-ի պատվաստանյութի ցանկացած դեղաչափի ներմուծման արդյունքում Գիյեն-Բարրեի համաշտանիշի զարգացման բարձր ռիսկ առկա չէ։ Բացի այդ, ԱՄՆ-ում իրականացված հետազոտություններում Գիյեն-Բարրեի համախտանիշն ընտրվեց որպես պատվաստման հետևանք՝ կիրառելով ՀԱԴ-երի հաղորդման համակարգը (VAERS) և Պատվաստանյութերի անվտանգության տվյալների համակարգը (VSD): ՊԱԳԽՀ-ն հանդես եկավ ՀԱԴ-երի հաղորդման համակարգի միջոցով 60 մլն օգտագործված դեղաչափերի և Պատվաստանյութերի անվտանգության տվյալների համակարգի՝ մինչև 2015թ. վերջը 2.7մլն ներարկված դեղաչափերի արդյունքների ուսումնասիրության նոր տվյալներով։ ՄՊՎ դեմ պատվաստաման և Գիյեն Բարեի համախտանիշի միջև որևէ կապ չի հայտնաբերվել։ Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ պատվաստանյութի 1մլն դեղաչափի հաշվով Գիյեն Բարեի համախտանիշի մինչև 1 դեպքի առաջացման ռիսկը կարելի է բացառել։
Քանի որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները հաճախ իրականացվում են երիտասարդ տարիքի կանանց շրջանում, շատ կարևոր է մշակել հղի կանանց անվտանգության չափանիշներ՝ օրինակ, եթե իրականացվել է պատահական պատվաստում հղիին: Մինչև օրս, պատվաստանյութի օգտագործման թույլտվության տրամադրումից առաջ իրականացված կլինիկական փորձարկումների, ինչպես նաև օգտագործման թույլտվության տրամադրումից հետո իրականացված հետազոտությունների արդյունքում հղիների հետ կապված անվտանգության խնդիրներ ի հայտ չեն եկել։ Այս տվյալները ներառում են Դանիայում իրականացված ազգային կոհորտային հետազոտությունը, որի ընթացքում հետազոտվել է 540805 հղի։ Բացի այդ, հանձնաժողովին է ներկայացվել Պատվաստանյութերի անվտանգության տվյալների համակարգից >92 000 հղիության դեպք։ Հղիության ընթացքում պատահական պատվաստման արդյունքում ոչ մի կողմնակի ազդեցություն ոչ մոր, ոչ նորածնի մոտ չի արձանագրվել։
ՊԱԳԽՀ հանձնաժողովը եզրակացրել է, որ չկա որևէ ապացույց ՄՊՎ-ի դեմ պատվաստման և ընդհանուր ցավային, դիրքային օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշների, ինչպես նաև տարբեր ախտանշանների (ցավ և շարժողական խանգարումներ) միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ։
Այն երկրներում, որտեղ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ծրագրերի իրականացումը հաջող է ընթացել, արդեն իսկ ակնհայտ երևում են առավելությունները։ Մի շարք երկրներ, որոնք ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն ընդգրկել են իրենց պատվաստումների ազգային օրացույցում, հայտնում են երիտասարդ կանանց շրջանում արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների հիվանդացության ցուցանիշի 50% նվազման մասին։ Ի տարբերություն Ճապոնիայի, որտեղ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները ակտիվորեն չեն քարոզվում, 1995-2005թթ. կտրվածքով արգանդի պարանոցի քաղցկեղից մահացության ցուցանիշը աճել է 3.4%-ով և կանխատեսվում է 5.9% աճ՝ 2005-2015թթ. կտրվածքով։ Հիվանդության բեռի ավելացումը հատկապես ակնհայտ է 15-44 տարեկան կանանց շրջանում։
ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի արտոնագրումից ի վեր ՊԱԳԽՀ-ը, իրականացված լայնածավալ հետազոտությունների արդյունքում, չի հայտնաբերել անհանգստություն առաջացնող որևէ նոր ՀԱԴ։
Հղում՝
https://www.who.int/vaccine_safety/committee/topics/hpv/June_2017/en/
Առավել մանրամասն նյութին կարելի է ծանոթանալ այստեղ` https://moh.am/uploads/Global-Safety-HPV.pdf
Ի դեպ, այն զետեղված է նախարարության պաշտոնական կայքի Իմունականխարգելում դարանի Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ներդրում բաժնում, ուր կարելի է նաև ծանոթանալ զանգվածային լրատվամիջոցներում հաճախակի հնչող հարցերի պատասխաններին։