Մինչև սեպտեմբերի 30-ը Ucom ընկերության հատուկ առաջարկի շրջանակներում U!TV, U!Net, 3Play, 4Play ծառայությունների բոլոր բաժանորդները կվայելեն համապատասխանաբար 145 հեռուստաալիքներ և մինչև 100 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետ: Այս մասին հայտնում են ընկերությունից:
«Արձակուրդից հետո աշխատանքային ռեժիմին անցնելիս հարկավոր է արագ կարողանալ ավարտին հասցնել բոլոր գործնական հարցերը, որոնք հնարավոր է լուծել առցանց: Իսկ դրանից հետո մեր բաժանորդները կարող են ազատել իրենց երեկոն ամբողջ ընտանիքով որևէ հետաքրքրիր ֆիլմ, հաղորդում կամ սպորտային իրադարձություն դիտելու և միամյանց հետ շփվելու համար: Այս հատուկ առաջարկով ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բաժանորդներին ֆիքսված ծառայությունների ոլորտի առաջատարին՝ Ucom-ին նախընտրելու համար», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ինտերնետի 100 Մբ/վ արագությունը հնարավոր կլինի վայելել Ucom-ի մոդեմը համակարգչին լարային տարբերակով (LAN) միացնելու դեպքում, հաշվի առնելով նաև օգտագործվող համակարգչի տեխնիկական առանձնահատկությունները:
Նշենք նաև, որ հատուկ առաջարկի շրջանակում հասանելի են բոլոր հեռուստաալիքները՝ բացառությամբ HD և մեծահասակների համար նախատեսված հեռուստաալիքների:
Հատուկ առաջարկի շրջանակում Ucom-ի բարձրակարգ հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են դիտել, օրինակ, National Geographic, Discovery Turbo Extra ճանաչողական ալիքները: Կինոմանների համար հասանելի են Paramount Comedy, Кинопремьера հեռուստաալիքները, սպորտային ալիքները նախընտրողների համար՝ Eurosport-ը և Футбол TV-ն: Իսկ Ucom-ի կրտսեր լսարանը կվայելի Boomerang, Рыжий և Мульт հեռուստաալիքների հետաքրքիր ու արկածներով հարուստ բովանդակությունը: Մայրիկների համար նախատեսված օգտակար հաղորդումները կլինեն Мама հեռուստաալիքի եթերում, իսկ Доктор-ն էկրաններին կգամի ոչ միայն իրենց առողջությամբ մտահոգված մարդկանց, այլև բժիշկներին: