Քաղաքացին ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

Այսօր Վարչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ Էդվարդ Նահապետյանի կայացավ նախնական դատական նիստն ըստ հայցի Դոնարա Մանուկյանի` Գյումրու քաղաքապետի 11 հունիսի 2012թ. թիվ 1472Ա որոշումը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից 18.06.2012թ. կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
.

Դատական նիստին ներկա էին հայցվորը` Դոնարա Մանուկյանը, 3-րդ անձ Կարինե Մարտիրոսյանը և վերջինիս ներկայացուցիչ` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Աննա Դավթյանը: Նիստին չէին ներկայացել պատասխանողներ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը և 3-րդ անձ Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջիններս պատշաճ ծանուցված էին դատական նիստի տեղի և ժամի մասին:

.
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստին չներկայացած կողմերը պատշաճ ծանուցված էին և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի դրույթներով, չհետաձգեց դատական նիստը:

.
Նիստի ընթացքում հայցվորը ներկայացրեց միջնորդություն նիստը հետաձգելու համար` պատճառաբանելով, որ սույն գործով ցանկանում է ներգրավել փաստաբան, իսկ գործի նյութերին փաստաբանի ծանոթանալու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Դոնարա Մանուկյանին փաստաբան տրամադրելու է Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը:

.
Հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրը ծանրաբեռնված է գործերով, հաջորդ դատական նիստի տեղի և ժամի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն:

.

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել