Այսօր՝ օգոստոսի 1-ին, Տավուշի մարզում՝ Իջևանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող:
Տեղեկությունն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, զինծառայողը տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, վիչակը գնահատվում է միջին ծանրության: