Կառավարությունը նախատեսում է մանկապարտեզների մատչելիությունն ապահովել

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովում: Այս կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից սկսած ներդնել նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին, գյուղական և սահմանամերձ համայնքներին.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել, 2019-2021 թվականների ընթացքում ներդնել նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ.

3) մինչև 2018 թվականի ավարտը վերանայել և ներդնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել