Կանցկացվի վերարտադրողական առողջության վերաբերյալ կոնֆերանս

Հունիսի 24-ին Երևանում (Հայ-ամերիկյան առողջության կենտրոն) տեղի կունենա Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Առողջ ընտանիք–բարգավաճ ազգ» թեմայով XV կոնֆերանսը:

Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հունիսի 16-ի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել