Մենք առաջին իսկ օրից օգտագործելու ենք այս մեխանիզմը․ Էդմոն Մարուքյանը՝ հակակոռուպցիոն փաթեթների մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Ազդարարների ինստիտուտի ներդրումը այս պահին այն հնարավորոթյունն է, որ ունենք ու կարող ենք օգտագործել։ Ազգային ժողովում ամբիոնից ելույթ ունենալով՝ այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքերով՝ կա կարծիք, ըստ որի՝ հնարավոր էր ստեղծել ավելի հզոր և կայուն հակակոռուպցիոն մարմին, սակայն դա կլիներ միայն այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիները միահամուռ ձայն տային «Ելք» դաշինքին․ «Դրա արդյունքում համալիր հակակոռուպցիոն մարմին կստեղծվեր, այնպես ինչպես գրված է «Ելք» դաշինքի ծրագրում, բայց մենք քաղաքական իրողություն ունենք և մենք տեսնում ենք, որ իշխանությունը այս պահին պատրաստ է քայլի այս մասը կատարել, իսկ մենք այդ ստեղծվող մեխանիզմը կարող ենք օգտագործել։ Ես կզարմանամ, եթե վաղը տեսնեմ, որ հանրապետականները կամ իշխանության ներկայացուցիչները դիմում են հանձնաժողովին կամ ազդարար են հանդես գալիս, ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև այս մեխանիզմն, ըստ էության, ընդդիմության ձեռքում եղած մեխանիզմ է լինելու, սա քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձեռքում եղած մեխանիզմ է լինելու»,- ասում է պարոն Մարուքյանը՝ նրա խոսքերով հենց այդ պարագայում այն կարող է  զարգանալ, ուստի նրանք կողմ են նախագծին և այն օգտագործելու են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել